ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10

    «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10

    29.03.2013| 14:52
    Երևանում այսօր տեղի ունեցավ «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10-րդ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այլք:
  • Բալասանյանը Մինասին շփոթել է Միսակի հետ

    Բալասանյանը Մինասին շփոթել է Միսակի հետ

    29.03.2013| 14:47
    Գյումրեցիների հումորն իրոք որ անսպառ է: Գյումրու այսօրվա քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, ըստ տեղացիների, իրենց <անհումոր> չի թողնում: Ի թիվս այլ զավեշտալի դեպքերի, գյումրեցիները հիմա իրենց բառուբանով պատմում են Բալասանյանի մտքի վերջին գոհարների մասին:
  • «Դորիանսը»` 11 համարի ներքո

    «Դորիանսը»` 11 համարի ներքո

    29.03.2013| 13:41
    Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում` 11 համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին: Երգի մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին: Հայաստանը «Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2006-ին` Աթենքում: Անդրեն «Without Your Love» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց որ 2007-ի մրցույթում Հայաստանը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում:
  • Վոլոչկովան գա, թե չգա` ուղեվարձը չի բարձրանա

    Վոլոչկովան գա, թե չգա` ուղեվարձը չի բարձրանա

    29.03.2013| 00:58
    Քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` «տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա»։ Ավելի հստակ` հերքեցին այն խոսակցությունները, թե ուղեվարձի գնի բարձրացման հաշվին է քաղաքապետարանն իրականացնելու Վոլոչկովայի անվճար ելույթը։
  • Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը

    Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը

    28.03.2013| 18:14
    Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ռոման Աբրամովիչը մեկ օրում կորցրել է 132 միլիոն դոլար: Այդ գինն ունեցան ԱՄՆ-ում նրա ձերբակալությանը վերաբերող լուրերը, որ անմիջապես գցեցին Աբրամովիչի արժեթղթերի գինը: Նշանակություն չունեցավ, որ Աբրամովիչի ներկայացուցիչները արագորեն հերքեցին ձերբակալության լուրը: Աբրամովիչի ձերբակակության մասին առաջինը հաղորդել է Բորիս Բերեզովսկու անվտանգության ծառայության աշխատակից Սերգե Սոկոլովը:
  • Մի համախմբեք անհամախմբելին

    Մի համախմբեք անհամախմբելին

    28.03.2013| 18:13
    Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրել է, որ Ազատ դեմոկրատները չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, իբրև պատճառ նա նշել է այն իրողությունը, որ իրենք փորձեցին համախմբել ընդդիմադիր դաշտի ազատական հատվածը, բայց չհաջողվեց:
  • ՀՅԴ-ի նախընտրական այբուբենը

    ՀՅԴ-ի նախընտրական այբուբենը

    28.03.2013| 18:06
    Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի բացատրությանը, թե ինչու չկայացավ «Ժառանգություն»-ՀՅԴ նախնտրական դաշինքը, Աղվան Վարդանյանն ասել է, որ ներկայացվել է քննարկումների միայն մեկ մասը, մինչդեռ պետք է ամբողջն ասվեր` Այբ-ը ասելուց հետո պիտի Բեն-ն ու Գիմ-ը ևս նշվեր:
  • Ով կրակի, ով` վճարի

    Ով կրակի, ով` վճարի

    28.03.2013| 18:05
    Կառավարության նիստում որոշվել է պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը հատկացնել 20 միլիոն 500000 դրամ` Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով:
  • «Ժառանգությունը» դեռ ասում է` հնարավոր է

    «Ժառանգությունը» դեռ ասում է` հնարավոր է

    28.03.2013| 18:02
    Մարտի 28-ին Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը, բացատրելով, թե ինչու ընդդիմադիր դաշինք չկայացավ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ասել է, որ «Ժառանգությունը» դեմ էր միավորմանը ԲՀԿ-ի առանցքի շուրջ. «Մենք միավորված ենք քաղաքացիների, ժողովրդի մեծամասնության առանցքի շուրջ, եւ որեւէ մեկի առանցքի շուրջ հավաքվելն անընդունելի է մեզ համար: «Բարեւ, Երեւան» դաշինքով փորձելու ենք այն, ինչ հնարավոր էր փետրվարի 18-ին, ամրագրել մայիսին 5-ի ընտրություններում»:
  • Զատկի ձուն անհրաժեշտ է միայն կարմիր գույնով ներկել

    Զատկի ձուն անհրաժեշտ է միայն կարմիր գույնով ներկել

    28.03.2013| 17:36
    Սուրբ Զատկի տոնին հավկիթներն անհրաժեշտ է միայն կարմիր գույնով ներկել, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը` այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խորհուրդ տվեց քահանա Տեր Կարապետ Կարապետյանը: